ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն հոկտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել, որի ժամանակ մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ հոկտեմբերի 30-ին՝ Ժնևում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ընդառաջ:
Այդ մասին հայնում է ТАСС-ը՝ իր աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով՝ նման քննարկումները փակ են մամուլի համար:
Նա նաև նշել է, որ ներկա դրությամբ՝ պարզ չէ՝ կհրապարակվի՞ արդյոք վերոհիշյալ քննարկումների արդյունքները ամփոփոխ հայտարարություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը